կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Խուդաթյանն ու Թուրքիայի էներգետիկայի նախարարը քննարկել են էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունները

Խուդաթյանն ու Թուրքիայի էներգետիկայի նախարարը քննարկել են էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունները

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը այսօր Փարիզում հանդիպում է ունեցել Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարի հետ։

«Ի շարունակություն անցած տարի հունիսին Ստամբուլում կայացած հանդիպման՝ քննարկել ենք Հայաստանի և Թուրքիայի միջև էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունները:

Ընդգծելով երկու երկրների միջև էներգետիկայի ոլորտում ուղիղ փոխգործակցության զարգացման պատրաստակամությունը՝ քննարկել ենք հետագա քայլերն ու տեխնիկական մանրամասները»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Խուդաթյանը:

  • Կիսվել: