ԱԺ–ում հյուրընկալվել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը. քննարկել են խաղաղության պայմանագրի շուրջ գործընթացը
Ադրբեջանում գտնվող գերիների հարցում կարևորվել ԵԽ-ի աջակցությունը. Ալեն Բերսեն հյուրընկալվել է ՀՀ ԱԺ-ում։
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը և պատվիրակության անդամները հունիսի 11-ին հանդիպել են Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ:
Տարածաշրջանային զարգացումների համատեքստում անդրադարձ է եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող գործընթացին:
Բարձրացվել է Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող և անհայտ կորած անձանց խնդիրը, ու այս հարցում կարևորվել ԵԽ-ի աջակցությունը: