Խնդիրները բարձրաձայնելու համար չեն հանդիպում, իսկ շոուներին մասնակցում են. պատգամավորը Փաշինյանին
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է Վանաձոր քաղաքի մուտքի գլխավոր կամուրջի նկարը և գրել, որ մի քանի անգամ խնդրել է հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ՝ խնդիրները բարձրաձայնելու համար, սակայն իր խնդրանքներն անարձագանք են մնացել:
Պատգամավորը, մասնավորապես, նշել է.
«Երբ մի քանի անգամ դիմեցի վարչապետին Վանաձորի հիմնախնդիրների հետ առերեսվելու խնդրանքով, այդպես էլ մնաց անարձագանք։ Սակայն կոսմետիկ խնդիրների և մակերեսային մակարդակում շոու կազմակերպելիս մեծ ակտիվությամբ մասնակցեցին։
Սա Վանաձորի գլխավոր մուտքի կամուրջն է (Ղշլաղի կամուրջը)․․․․
Այս է իրական պատկերը և նմանատիպ խնդիրները Վանաձորում շատ շատ են։
Թե չէ գիտահետազոտական, միտահետազոտական, ով հավես ունի․․․»: