Կեղծ WhatsApp օգտահաշիվ է բացվել իմ անունով, որի միջոցով փորձում են կապ հաստատել տարբեր անձանց հետ․ Աննա Հակոբյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին՝ Աննա Հակոբյանը տեղեկացրել է, որ իր անունով կեղծ WhatsApp օգտահաշիվ է բացվել։
"Տեղեկացնում եմ, որ կեղծ WhatsApp օգտահաշիվ է բացվել իմ անունով, որի միջոցով փորձում են կապ հաստատել տարբեր անձանց հետ, ապատեղեկատվություն տարածել և հնարավոր է՝ կորզել անձնական կամ այլ տվյալներ։
Խնդրում եմ չարձագանքել նման հաղորդագրություններին, չտրամադրել որևէ տեղեկատվություն և հնարավորության դեպքում այդ հաշիվը զեկուցել որպես կեղծ (report)։
Շնորհակալ եմ զգոնության և աջակցության համար,-գրել է Աննա Հակոբյանը։


