Կաթողիկոսի մոտ եմ գնացել գերիների հարցով, առաջարկ եմ արել, չմերժեց, արդյունքը հետո կտեսնենք. Անդրանիկ Քոչարյան
Գերիների հարցով ես անձնապես էլ եմ զբաղվել. ես նշել եմ հնարավորությունը, որը ես տեսել եմ, որ եկեղեցու միջոցով կարող էինք արդյունք արձանագրել: Ես ինքս գնացել եմ վեհարան, այդ առաջարկով հանդես եմ եկել: Հիմա չեմ կարող գնահատել արդյունքը: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Հարցին՝ Գարեգին Բ կաթողիկոսն իրեն մերժե՞լ է, նա պատասխանեց. «Ոչ, չմերժեց, գործողություններ եղան, արդյունքի մասին, բնականաբար, պետք է ապագայում նայվի, թե այդ գործողությունն արդյունք տվեց, թե այլ գործողություններ: Բայց գերիների հարցում առանց հանրայնացնելու պետք է զբաղվել մինչեւ վերջին գերու հետ գալը: Հիմա տեսնում եք, որ առաջին պատերազմի զոհվածների, անհետ կորածների խնդիր է արծարծվում եւ այդ շրջանակներում էլ կարող է ստեղծվեն հնարավորություններ գերիների, անհետ կորածների հանձնախմբերը աշխատեն միասին եւ փորձենք հասնել ամբողջական լուծման»: