Կարծում եմ՝ նրանք ընկերներ են դարձել․ Թրամփը՝ Փաշինյանի ու Ալիևի մասին
Այսօր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Խաղաղության խորհրդի առաջին նիստի ժամանակ դարձյալ անդրադարձավ հայ–ադրբեջանական հարաբերությունների՝ հայտարարելով, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները դարձել են «լավ ընկերներ»։
Նա, մասնավորապես, նշեց. «30 տարվա պայքարից հետո դուք հասկացաք, որ ոչ մի բան ավելի էժան չէ, քան խաղաղությունը։ Երբ դու պատերազմում եք, 100 անգամ ավելի թանկ է, քան խաղաղություն հաստատելըԼ Դուք շատ մեծ բան արեցիք, դուք եւ ձեր նոր ընկերը։ Մենք այս հակամարտությունը կարգացորեցինք մոտ 24 ժամում։ Ես կարծում եմ, որ նրանք ընկերներ են դարձել: 32 տարի նրանք միմյանց սպանել են, Օվալաձեւ սենյակում նրանք շատ անհարմար էին զգում մոտ գալ միմյանց, ես ասացի՝ կարող եք մի փոքր ավելի մոտ գալ։ Մեկ ժամից հետո նրանք միմյանց կողքին էին: Մենք գործարք կնքեցինք: Նրանք ստորագրեցին, և մենք խաղաղություն հաստատեցինք երկու շատ կարևոր երկրների հետ, և ես երբեք չեմ մոռանա դա»:
Թրամփը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին հորդորեց միմյանց ձեռք սեղմել։



