Կարևոր է չմոռանալ Ալիևի ռեժիմի կողմից ապօրինաբար ձերբակալված և կեղծ դատավարությունների ենթարկված հայերի մասին. եվրապատգամավոր
Քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը մոտենում են խաղաղությանը, կարևոր է չմոռանալ Ալիևի ռեժիմի կողմից ապօրինաբար ձերբակալված և կեղծ դատավարությունների ենթարկված հայերի մասին: Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Եվրախորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանը։
«Եվրախորհրդարանը կոչ է անում անհապաղ ազատ արձակել նրանց»,-նշել է նա: