հինգշաբթի, օգոստոս 20
20 / 8 / 2026
Կառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 33-ը չի զեկուցվում․ ուղիղ

Կառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 33-ը չի զեկուցվում․ ուղիղ

Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.

- «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կատարի Պետության կառավարության միջև առողջապահության բնագավառում համագործակցության վերաբերյալ» համաձայնագիրը վավերացնելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին,

- Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԶԵՆՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին,

- «Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով գույք հանձնելու մասին,

- «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու մասին,

- «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների ընտրական մարմինների ղեկավարների խորհրդատվական խորհուրդ կազմավորելու մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին եւ այլ հարցեր

  • Կիսվել: