երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Կանխարգելման հանձնաժողովի անդամն առաջարկում է ընդլայնել հայտարարագրման ենթակա առարկաների ցանկը

Կանխարգելման հանձնաժողովի անդամն առաջարկում է ընդլայնել հայտարարագրման ենթակա առարկաների ցանկը

 

«Իմ քայլը» խմակցությունը Կոռուպցայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշոտնում առաջադրել է Էդգար Շաթիրյանի թեկնածությունը։

Նա իր խոսքում նշեց, որ առաջարկում է ընդլայնել հայտարարագրման ենթակա առարկաների ցանկը։

Էդգար Շաթիրյանը կարևորեց հանձնաժողովի՝ գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրերի վերլուծության գործառույթը՝ ապօրինի հարստանալու ռիսկերի վերհանման կտրվածքով:

«Առ այս պահն էթիկայի հանձնաժողովն այդ ուղղությամբ հայտարարագրերի վերլուծություն չի իրականացրել: Գույքի և եկամուտների հայտարարագրերի՝ այս պահին «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված բովանդակությունը համահունչ չէ ապօրինի հարստանալու դիսպոզիցիային»,- նշեց նա։

Նրա խոսքով՝ ներկայումս հայտարարագրման ենթակա է բացառապես անձին՝ սեփականության իրավունքով պատկանող գույքի վերաբերյալ տվյալները, չափազանց բարձր է նաև հայտարարագրման ենթակա թանկարժեք գույքի գումարային շեմը՝ 8 մլն դրամ։ Բացի այդ,  գործնականում դժվար վերահսկելի են կանխիկի հոսքին վերաբերող համապատասխան գործընթացները, դրամական միջոցների հայտարարագրման համակարգում չկա հստակ տարանջատում՝ կանխիկ և անկանխիկ դրամական միջոցների միջև, չունենք դասական իմաստով պարտավորությունների հայտարարագրման համակարգ։  

Էդգար Շաթիրյանը նշեց, որ ծախսերի հայատարարագրման համակարգի բացակայությունը ևս բավականին լուրջ խնդիր է։

  • Կիսվել: