«Կանանց դասակում» ծառայության անցնելու համար պարտադիր անցնում էին Երանոսյանի թրի տակով․ աղբյուր
Ոստիկանության և ԶՈՒ շարքերում մինչ այսօր էլ կան պաշտոնյաներ, որոնք նախկին արատավոր բարքերի կրողնեն, սակայն շարունակում են պաշտոնավարել, քանզի Ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի և Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի մերձավորներն են համարվում։ Այս մասին InfoPort.am-ի թղթակցին պատմեց ոստիկանական համակարգի իր աղբյուրը։
Խոսքը մասնավորապես Ոստիկանության ներքին զորքերի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով հրամանատարի տեղակալ Հայկ Բաբայանի մասին է։ Վերջինս Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, սկանդալային պատմություններում բազմիցս հայտնված Լևոն Երանոսյանի հավատարիմ զինակիցն էր։
Ըստ աղբյուրի Բաբայանը շարունակում է մնալ համակարգում և համարվում է ոստիկանապետի ԺՊ Արման Սարգսյանի մտերիմը։ Լևոն Երանոսյանի հրամանատարությամբ ծառայած մեր աղբյուրը պատմում է, որ Հայկ Բաբայանը տեղյակ է եղել համակարգում Երանոսյանի գործած բոլոր «սրբապղծություններին», ումից ինչքան գումար է վերցրել աշխատանքի տեղավորելու համար։
«Երանոսյանի անձնակազմի հետ տարվող դաստիարակչական աշխատանքների գծով տեղակալ, գնդապետ Հայկ Բաբայանը տեղյակ էր դասակում կատարվող ամեն ինչից, սակայն մինչ օրս լռում է։ Միաժամանակ նրան հանձնարարված էր կադրային բոլոր հարցերը, որոնք լուծվում էին միայն գումարով, դրա մասին տեղյակ էին ողջ ներքին զորքերը», - նշում են մեր աղբյուրները։
Նրանք հիշատակում են նաև Երանոսյանի հայտնի «կանանց դասակի» մասին, որի հրամանատարը, կապիտան Անահիտ Կարապետյանն է եղել։
««Կանանց դասակում» ծառայության անցնելու համար պարտադիր անցնում էին Երանոսյանի «թրի տակով», և դրանից էր կախվախ կընդունվեն ծառայության, թե ոչ», - պատմում է աղբյուրը։
Լևոն Երանոսյանի մյուս մտերիմները՝ տեղակալները, որոնք ևս մասնակից են եղել նրա «սխրանքներին»՝ գնդապետներ Անաստաս Խլղաթյանը և Բակուր Աղաջանյանը, ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի որոշմամբ ՊՆ-ում բարձր պաշտոններ են զբաղեցնում։
«Էդ մարդիկ թալանչի են, ինչ ասես՝ արել են համակարգում, ինչ պղծություն ասես՝ արել են ու շարունակում են աշխատել ուժային համակարգերում։ Բա որտե՞ղ են բարեփոխումները, որտեղ է հեղափոխությունը։ Ու էդ սաբոտաժը, որի մասին հաճախ խոսում է վարչապետը, հենց էդ շարքերից է գալիս», - պնդում են մեր զրուցակիցները, որոնք, չնայած նրան, որ «իրավիճակ է փոխվել», չցանկացան ներկայանալ։


