հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Կան հարցեր, որտեղ ՀՀ–ն ունի հարցադրումներ ՌԴ–ին եւ գուցե կլինեն սուր մեկնաբանություններ. Խանդանյան

Կան հարցեր, որտեղ ՀՀ–ն ունի հարցադրումներ ՌԴ–ին եւ գուցե կլինեն սուր մեկնաբանություններ. Խանդանյան

Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները թափանցիկ են եւ բազմաոլորտ են ու բազմաբնույթ: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում  ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Փաշինյանի վերջին ասուլիսում Ռուսաստանի հանդեպ վերաբերմունքի մեղմացում նկատվեց:

«Իհարկե կան բազմաթիվ հարցեր հայ-ռուսական հարաբերություններում, եւ այդ հացերը բազմիցս մենք բարձրաձայնել ենք: Բայց նաեւ ես չեմ կարծում, որ հռետորաբանությունն է ինչ-որ կերպ փոխվել: Այո, կան հարցեր, որոնց վերաբերյալ մենք սուր դիրքորոշումներ ենք հայտնել, եւ կան հարցեր, որոնց շուրջ կա ըմբռնում, գործընկերային հարաբերություններ:  Ես չեմ կարծում, որ այստեղ աշխարհացունց բաներ են տեղի ունեցել, որի հետեւանքով տոնայնություն կամ հռետորաբանություն է փոխվել, մանավանդ վարչապետի մոտ, որը մշտապես բավականին գործընկերային հարաբերություններ ունի:

Այո, կան հարցեր, որտեղ Հայաստանը դեռ ունի հարցադրումներ ՌԴ-ին եւ դրանց շուրջ եղել են, կան ու գուցե կլինեն սուր մեկնաբանություններ մեր կողմից»,-ասաց նա:

ԱԺ հանձնաժողովի նախագահի խոսքով, հիմնական հարցը, որի վերաբերյալ Հայաստանն ունի հարցադրումներ, այն է, որ Ռուսաստանը անվտանգային ու պաշտպանական հարաբերություններում չի կատարել ու չի կատարում իր պարտավորությունները, այդ թվում ՀԱՊԿ շրջանակներում:

Անդրադառնալով Ռքուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովային, Խանդանյանն ասաց. «ՌԴ-ում, այո կան պաշտոնյաներ, որոնք շարունակաբար խախտում են ոչ միայն դիվանագիտական էթիկայի, այլ ընդհանրապես կյանքի էթիկայի կանոնները: Վերջին շրջանի մի շարք ձեւակերպումներ եւ մեկնաբանություններ ՀՀ-ի հասցեին եղել են շատ անհարգալից եւ դրանք արձագանքի են արժանանում»:

Ինչ վերաբերում է նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետին եւ ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությանը, թե Հայաստանը սաբոտաժ է անում, Խանդանյանն ասաց. «Երբ կողմերը խոսում են նոյեմբերի 9-ի փաստաթղթի մասին, պետք է ամբողջության մեջ դա դիտարկեն ու հասկանան՝ ով ինչ է արել ու ինչ չի արել: Չկա այդ փաստաթղթում մի կետ, որը Հայաստանը չի իրականացրել:

  • Կիսվել: