Կամ դուք համարում եք, որ հայրենիքը հնարավոր է զիջել հանուն խաղաղության, կամ էլ զբաղված եք երեսպաշտությամբ. Ռուբինյանը՝ ըննդիմությանը
«Մենք հակադաշնակցական գրականություն չենք կարդում և անում հետևություններ, մենք դաշնակցական գրականություն ենք կարդում և պատկերացում կազմում այդ տարիների մասին: Ես հակադաշնակցական բան չունեմ, ես խնդիր ունեմ երեսպաշտության հետ: Դուք իշխանության մեջ եք եղել համ Ռոբերտ Քոչարյանի հետ կոալիցիայով, համ Սերժ Սարգսյանի հետ կոալիցիայով: Օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ եղել են բանակցություններ Թուրքիայի հետ, դուք դրա հետ խնդիր չեք ունեցել, բայց այսօր, որ էլի բանակցություններ կան Թուրքիայի հետ, Քրիստինա Վարդանյանն ասում է՝ Ռուբինյանը, եթե քննադատում է դաշնակցությանը, ուրեմն իրեն Թուրքիան է ասում»,- ԱԺ ելույթում ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
Նա ընդգծեց, որ այնուամենայնիվ, եթե Ադրբեջանը որոշում է գնալ ռազմական էսկալացիայի և բնականաբար Հայաստանը այդտեղ մեղք չունի, միևնույն է ակնհայտ է, որ Հայաստանի գործողություններից է կախված, թե տարածաշրջանում ինչպես կզարգանան իրադարձությունները:
«Կամ դուք համարում եք, որ հայրենիքը հնարավոր է զիջել հանուն խաղաղության, կամ դուք անհետևողական եք և մի փոքր էլ երեսպաշտ, որովհետև դուք հիմա մեր գործընթացը, որը ոչ մի բան զիջելու մասին չէ, քննադատելուց դուք երեսպաշտությամբ եք զբաղված»,- հավելեց Ռուբինյանը: