ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Ջեյ Դի Վենսին օդանավակայանում դիմավորեցին Ալեն Սիմոնյանը, Տիգրան Ավինյանը, Վահան Կոստանյանը

Ջեյ Դի Վենսին օդանավակայանում դիմավորեցին Ալեն Սիմոնյանը, Տիգրան Ավինյանը, Վահան Կոստանյանը

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը քիչ առաջ դուրս եկավ օդանավից։

ԱՄՆ փոխնախագահին դիմավորողների շարքում են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը, ԱՄՆ–ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ այսօր՝ փետրվարի 9-ին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան։

Ամերիկյան պատվիրակության կազմում է նաև ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերգը։ Վերջինս գրառում է արել՝ Հայաստան ժամանելուն պես. «Հաջորդ կանգառը՝ Երևան, Հայաստան»,-գրել է նա:

Այսօր երեկոյան տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄՆ փոխնախագահի հետ, որից հետո նրանք հանդես կգան հայտարարություններով:

  • Կիսվել: