հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Իսրայելի ԱԳՆ-ն զգուշացնում է Հայաստանում գտնվող իր քաղաքացիներին ուշադիր լինել Իրանից հնարավոր սպառնալիքների դեպքում

Իսրայելի ԱԳՆ-ն զգուշացնում է Հայաստանում գտնվող իր քաղաքացիներին ուշադիր լինել Իրանից հնարավոր սպառնալիքների դեպքում

Իսրայելի ԱԳՆ-ն զգուշացրել է Հայաստանում գտնվող իր քաղաքացիներին ուշադիր և զգույշ լինել Իրանից հնարավոր սպառնալիքների դեպքում։ Այս մասին տեղեկանում ենք Իսրայելի ԱԳՆ պաշտոնական կայքից:

Կայքում հրապարակված կոչում, մասնավորապես, նշվում է, որ վտանգը կարող է ուղղված լինել ինչպես քաղաքացիների, այնպես էլ Իսրայելի պետական ​​խորհրդանիշների դեմ։

Ընդգծենք, որ նույն կոչով Իսրայելի ԱԳՆ-ն դիմել է նաև Ադրբեջանում, Թուրքիայում և Թուրքմենստանում գտնվող իր քաղաքացիներին:

  • Կիսվել: