Իսպանիայի Օնտինյենտե քաղաքի խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Իսպանիայի Օնտենենտե քաղաքի խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին հայտնում է Իսպանիայում ՀՀ դեսպանությունը։ Խորհրդի այս որոշման համար հիմք է հանդիսացել "Արարատ հայկական միության" ներկայացրած միջնորդությունը ։
Դեսպանատան հաղորդագրության համաձայն, Օնտինիենտի քաղաքային խորհուրդը դատապարտել է Օսմանյան կայսրության կողմից մարդկության դեմ իրականացված աննախադեպ հանցագործությունը և ժամանակակից Թուրքիայի իշխանությունների ժխտողական քաղաքականությունը:
Նշվում է, որ նիստին ելույթ են ունեցել "Արարատ հայկական միության" ներկայացուցիչները:


