ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Իշխանությունը փորձում է կոծկել հրադադարի խախտումները. Աբրահամյան

Իշխանությունը փորձում է կոծկել հրադադարի խախտումները. Աբրահամյան

Հրադադարի ռեժիմի խախտման փաստերը կոծկելու փորձը կապված է 2026 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ։ ԱԺ ճեպազրույցների ժամանակ այս հայտարարությունն արեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար ը։

Նա նշեց, որ ավելի քան մեկ ամիս է` առաջնագծի տարբեր հատվածներում արձանագրվում են հրադադարի խախտման փաստեր: Աբրահամյանը, վկայակոչելով սահմանամերձ գյուղերի բնակիչներին, ասաց, որ ի սկզբանե իշխանությունները ճնշում են գործադրել տեղական ինքնակառավարման մարմինների վրա՝ փորձելով թաքցնել հրադադարի մասին տեղեկությունները։

«Դա արվում է, որպեսզի մինչև ընտրությունները ժամանակից շուտ չպայթի նրանց կողմից առաջ քաշված խաղաղության դարաշրջանի փուչիկը։ Դա նրանց ձեռնտու չէ, քանի որ վնաս է հասցնում իրենց դիցաբանական տեսլականին»,– ասաց Աբրահամյանը։

Նա թվարկեց նաև իշխանությունների ձախողումները, մասնավորապես Հայաստանի, Արցախի տարածքների օկուպացիայի մասով։

  • Կիսվել: