ուրբաթ, մայիս 30
30 / 5 / 2025
Իշխանափոխությունից հետո միակ վայրը, որ Ալեն Սիմոնյանը կարող է ապրել, Բաքուն է. Իշխան Սաղաթելյան

Իշխանափոխությունից հետո միակ վայրը, որ Ալեն Սիմոնյանը կարող է ապրել, Բաքուն է. Իշխան Սաղաթելյան

Նիկոլ Փաշինյանը և իր ամբողջ թիմը երկրում ծավալում է հստակ հակառուսական քարոզչություն և իրենց կողմնորոշումը դեպի Թուրքիան է։ Այս մասին այսօր՝ մայիսի 28–ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Դա փորձում են, իհարկե, արևմտյան արժեքների տակ ներկայացնել, բայց ինքը և նրանց շրջապատող մարդիկ արևմտյան արժեքների, Արևմուտքի հետ որևէ առնչություն չունեն։ Իրենք շարունակում են Ռուսաստանին հայտարարել Հայաստանի թշնամին, իսկ Թուրքիային Հայաստանի բարեկամ։ Սա է իրենց վարած քաղաքականությունը»,–ասաց նա։

Ինչ վերաբերում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո հայերը կարող են գնալ Բաքվում ապրել, ադրբեջանցիները վերադառնալ այն գյուղեր, որտեղ ժամանակին Հայաստանի տարածքում են ապրել, Իշխան Սաղաթելյանն ասաց. «Ես կարծում եմ իշխանափոխությունից հետո միակ վայրը, որ Ալեն Սիմոնյանը կարող է ապրել, Բաքուն է, հավանաբար ինքը խոսում է դրա մասին։ Նա ընդամենը ինքը իր և իր ապագայի մասին է խոսում, այլ ոչ երբեք հայ ժողովրդի։ Հայ ժողովուրդը պետք է վերադառնա Արցախ և արցախահայերի վերադարձի իրավունքը անքակտելի է։ Իսկ վերաբերում է Բաքվում ապրելուn և առևտուր անելուն, ինքը իր և իր նեղ շրջապատի մասին է խոսում»:

  • Կիսվել: