շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Իրավիճակի զարգացումը տարածաշրջանում անհնագստացնող է. Փաշինյան

Իրավիճակի զարգացումը տարածաշրջանում անհնագստացնող է. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը։

«Քիչ առաջ ավարտվեց ինձ մոտ հրավիրված խորհրդակցությունը, որտեղ քննարկեցինք տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները եւ դեռեւս ուրբաթ օրը այդ կապակցությամբ իմ տված հանձնարարականների կատարման ընթացքը:

Իրավիճակի զարգացումը տարածաշրջանում անհնագստացնող է: Մեր դիրքորոշումը մնում է նույնը. Հայաստանը չի ներքաշվի հակաիրանական գործողությունների մեջ, Հայաստանը չի ներքաշվի հակաամերիկյան գործողությունների մեջ եւ մեր հույնս ու կոչն է մեզ համար բարեկամական Իրանին ու ԱՄՆ-ին՝ անհապաղ ձեռնարկել բանակցություններ՝ իրավիճակի հետագա վատթարացում թույլ չտալու համար»,- գրել է Նիկոլ Փաշինյանը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: