հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Իրանը կողմ է տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների բացմանը` հաշվի առնելով ՀՀ ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը. դեսպան

Իրանը կողմ է տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների բացմանը` հաշվի առնելով ՀՀ ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը. դեսպան

Թեհրանը կողմ է տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների բացմանը, բայց հաշվի առնելով Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը;

Այս մասին Կապանում «Հայաստան-Իրան. համագործակցություն և հեռանկարներ» համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասել է Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին:

«Իրանի և Հայաստանի հարաբերությունները հստակ հիմք ունեն, մենք հարևաններ ենք, դարեր շարունակ ապրել են կողք կողքի և ունենք շատ լավ հարաբերություններ։ Եվ ես չեմ կարծում, որ որևէ մեկը քայլ կանի երկու երկրների ժողովուրդների շահերի դեմ»,- ասել է նա:

  • Կիսվել: