ԱՀԿ-ն անդրադարձել է Շամոնի վիրուսից Ֆրանսիայում մարդու մահվան առաջին դեպքին
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կապի մեջ է Ֆրանսիայի իշխանությունների հետ, որտեղ հիվանդանոցում մահացել է Շամոնի վիրուսով վարակված հիվանդը։
«Այս վիրուսի փոխանցման վերաբերյալ անհրաժեշտ է հետագա հետաքննություն»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը, շարունակելով.
«Ֆրանսիան գրանցել է մարդու մոտ Շամոնի վիրուսով վարակի առաջին գրանցված դեպքը, որը նախկինում հայտնաբերվել է միայն կենդանիների մոտ։
ԱՀԿ-ն կապի մեջ է Ֆրանսիայի իշխանությունների հետ, որոնք հավաքում են տեղեկատվություն՝ այս առաջին մարդ հիվանդի վարակի աղբյուրը, փոխանցման հնարավոր ուղիները և հանրային առողջության հնարավոր ռիսկերը ավելի լավ հասկանալու համար»։
Նրա խոսքով՝ հետագա հետազոտություններ են անհրաժեշտ փոխանցման մեխանիզմները ավելի լավ հասկանալու համար»։
Գեբրեյեսուսը ցավակցություն է հայտնել մահացածի ընտանիքին։
ԱՀԿ գլխավոր տնօրենը նշել է, որ Շամոնի վիրուսը «հիմնականում ազդում է այնպիսի կենդանիների վրա, ինչպիսիք են խոշոր եղջերավոր անասունները, ոչխարները, այծերը և ձիերը»։ Կարծիք կա, որ վիրուսը կենդանիների շրջանում տարածվում է խայթող միջատների՝ ճանճերի նման փոքր միջատների խայթոցների միջոցով, և հավելեց, որ մահացած հիվանդն ուներ թուլացած իմունային համակարգ, ինչը նրան ավելի խոցելի էր դարձնում վարակի և ծանր հիվանդության նկատմամբ:
Հիվանդը «գտնվում էր այնպիսի շրջանում, որտեղ Շամոնի վիրուսը շրջանառվում էր կենդանիների շրջանում, և որտեղ առկա էին Culicoides ցեղի խայթող միջատներ»:
Ֆրանսիական իշխանությունները հայտնել էին Շամոնի վիրուսով վարակման առաջին մարդու դեպքի մասին. հիվանդը մահացել է հիվանդանոցում հոկտեմբերի սկզբին: Իշխանությունները կարծում են, որ վիրուսն այժմ սպառնալիք չէ հանրային առողջության համար:



