ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Իրանի ԱԳ նախարարը Հռոմում է՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների

Իրանի ԱԳ նախարարը Հռոմում է՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների

Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին ժամանել է Հռոմ՝ ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցությունների երկրորդ փուլի համար, հայտնել է Irna-ն։

Արաղչին շաբաթ վաղ առավոտյան ժամանել է Հռոմ՝ քննարկելու Իրանի քաղաքացիական միջուկային ծրագիրը եւ այդ երկրի դեմ ԱՄՆ պատժամիջոցները դադարեցնելու հարցը:

Իրանական եւ ամերիկյան պատվիրակությունները բանակցությունների առաջին փուլն անցկացրել են Օմանում ապրիլի 12-ին, հիշեցրել է Mehr-ը։

Արաղչին հայտնել է, որ բանակցություններն անցել են «արդյունավետ, հանգիստ եւ դրական մթնոլորտում»:

Մեկնաբանելով բանակցությունները՝ ամերիկյան պաշտոնատար անձինք եւս հաստատել են, որ դրանք կառուցողական են եղել։

  • Կիսվել: