կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Ինձ հետ որևէ պայմանավորվածություն չի կարող լինել. Սուրեն Պետրոսյան

Ինձ հետ որևէ պայմանավորվածություն չի կարող լինել. Սուրեն Պետրոսյան

«Երեկ ժամը 18։00-ից... Այս պահին շատ կարճ կասեմ, կխնդրեմ ըմբռնումով մոտենաք դրան։ Շատ երկար զրույց է եղել, բայց կարճ ու հստակ ասեմ՝ որևէ պայմանավորվածություններ, իմ անձի հետ կապված եմ ասում, այն էլ  գործընթացներից դուրս, տեսականորեն անգամ չի կարող լինել։ Դրա վրա չի կարող ազդել վախեցնելու կամ այլ փորձեր»,-լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակտիվիստ, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը՝ պատախանելով հարցին, որ ՆԳՆ-ից, ԱԱԾ-ին երեկվանից ասում են՝ իրեն  չեն բերման ենթարկել ձեզ , որտե՞ղ էիք, ովքե՞ր էին տարել, ի՞նչ էր կատարվել։

Նա կրկնեց, որ որևէ պայմանավորվածություն չի կարող լինել։

«Այն արժեքները, սկզբունքները, ուղղությունը, որի մասին  բարձրաձայն ասել եմ, որևէ կերպ փոփոխման ենթակա չեն, ոչ մի պարագայում, ոչ մի իրավիճակում, ոչ մի աշխարհագրական դիրքում»,- ասաց Ս.Պետրոսյանը, գրում է panorama.am-ը:  

Նշենք, որ ավելի վաղ ՛՛Սրբազան պայքար՛՛ տելեգրամյան ալիքը հայտնել էր, թե Սուրեն Պետրոսյանին առևանգել են:

  • Կիսվել: