երկուշաբթի, օգոստոս 10
10 / 8 / 2026
Ինդոնեզիայում ՀՀ դեսպան Սերոբ Բեջանյանը հավատարմագրերն է հանձնել Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի գլխավոր քարտուղարին

Ինդոնեզիայում ՀՀ դեսպան Սերոբ Բեջանյանը հավատարմագրերն է հանձնել Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի գլխավոր քարտուղարին

Հունիսի 8-ին Ինդոնեզիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Սերոբ Բեջանյանը հավատարմագրերն է հանձնել Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) գլխավոր քարտուղար Կաո Կիմ Հորնին:

Պաշտոնական արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում Սերոբ Բեջանյանը գործընկերոջը հանգամանորեն ներկայացրել է Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները։ Կողմերը քննարկել են Հայաստան-ԱՍԵԱՆ հարաբերությունների զարգացման հեռանկարները։

 
 
 
 
 
 
 
 
 

  • Կիսվել: