Ինչքա՞ն կարելի է մեր ժողովրդին մանիպուլացնել թուրք կամ ոչ թուրք բանավեճով. Թորոսյան
Ինձ հետաքրքիր է՝ Գյումրիում քանի՞ թուրք կա, որ գյումրեցիները պայքարում են նրանց դեմ: Այս մասին սոցցանցի իր էջերում եթերում ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ անհասկանալի է նաև, թե ինչու է «թուրք»-ի դեմ պայքարելու մասին տերմին կիրառվում առհասարակ:
«Արդյոք դա պարզ երկերեսանիությու՞ն չէ, երբ իրենց տների շինանույութի մեծ մասը թուրքական է, իրենք եղել են Թուրքիայում, գուցե նաև հանգստացել են, որոշները անգամ բիզնես ունեն այնտեղ, որի մեջ ես ոչ մի վատ բան չեմ տեսնում: Իրենց հագուստն էլ է թուրքական, որը համարվում է որակով: Ինչքա՞ն կարելի է մեր ժողովրդին մանիպուլացնել թուրք կամ ոչ թուրք բանավեճով կամ թուրքի համար աշխատելու մասին բանավեճով»,- նշել է նա: