«Ինչպես անցկացրեցի ամառային արձակուրդները». Հովհաննիսյանը՝ ԱԺ-ում ընդդիմադիրների ելույթների մասին
Երկարատև դադարից հետո ԱԺ հայտարարությունների ժամին նույնաբովանդակ, դատարկ, կեղծ ու քաղաքականապես սնանկ տեքստերով հանդիսատեսի դատին կրկին ներկայացավ խորհրդարանական ընդդիմությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը:
«Ելույթների կամ ավելի շուտ Աժ ամբիոնից հնչած շարադրությունների բովանդակությունը լսելով՝ կարող ենք այսօրվա ներկայացումը վերնագրել «Ինչպես անցկացրեցի ամառային արձակուրդները»»,- գրել է նա։


