հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Ինչպե՞ս կարող է որպես միջնորդ հանդես գա մի երկիր, որը ՀՀ-ին մեղադրում է այդ թեման սաբոտաժի ենթարկելու մեջ. Փաշինյան

Ինչպե՞ս կարող է որպես միջնորդ հանդես գա մի երկիր, որը ՀՀ-ին մեղադրում է այդ թեման սաբոտաժի ենթարկելու մեջ. Փաշինյան

Այնպես չի, որ մենք սկզբունքորեն բացառում ենք որեւէ միջնորդություն, ես ասացի, որ ամեն մի հարց պետք է դիտել իր կոնտեքստի մեջ: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 31-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում իր ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Որեւէ միջնորդություն ընդունել-չընդունելու մեջ չի հարցը, այլ դրա օգտագար գործողության գործակիցը քննարկելու: Նույն վերջին շփումների ժամանակ, երբ կար հավանականություն, որ սահմանազատման հանձնաժողովների համատեղ կանոնակարգը կստորագրվի, այդ իրավիճակում ես հստակ ասել եմ, որ միջնորդության անհրաժեշտություն չկա: Եթե այդ պահին որոշեինք, որ միջնորդ ենք ներգրավում, հնարավոր ՝ ամբողջ գործընթացը առնվազն անորոշ ժանմանակ հետաձգվեր: Եթե մենք տեսնում ենք, որ գնում ենք թուղթ ստորագրելու, ինչո՞ւ ենք միջնորդ ներգրավում, որ ի՞նչ ավելացնի միջնորդը:

Որեւէ միջնորդություն ես չեմ բացառում, բայց դա կախված է տասնյակ հանգամանքներից, որոնք պետք է գնահատել:

Եթե ուղիղ ասեմ, ինչպե՞ս եք պատկերացնում, որ օրինակ, տարծաշրջանային կոմունիկացիաների հարցում որպես միջնորդ հանդես գա մի երկիր, որը Հայաստանին մեղադրում է այդ թեման սաբոտաժի ենթարկելու մեջ: Այդ հայտարարությամբ արդեն, նման հայտարարություն անող ինստիտուտն իրեն դուրս է դնում բոլոր հնարավոր միջնորդություններից: Որտե՞ղ եք  տեսել, որ միջնորդը մեղադրանք ներկայացնի, այն էլ բացարձակապես անհիմն, բվվերջում մենք ասենք՝ արի միջնորդություն արա»,-ասաց Փաշինյանը:

Հարցին՝ արդյոք ՀՀ-ի վրա ճնշում կա խաղաղության խաչմերուկի եւ կոմունիկացիաների հարցում, վարչապետը պատասխանեց. «Ի՞նչ ճնշում պետք է լինի, երբ մենք ինքներս ենք ուզում կոմունիկացիաները բացել: Դուք նշեցիք «միջին միջանցքը», մենք «միջին միջանցքի» որեւէ նեգատիվ ընկալում չունենք: Այո, խաղաղության խաչմերուկը կարող է լինել նաեւ «միջին միջանցքի» մաս: Այդ նախագծերն իրենց մասշտաբով այնքան մեծ են, որ իրենք մի բաղադրիչից չեն բաղկացած: Մենք շահագրգռված ենք, ուզում ենք, որ կոմունիկացիաները բացվեն, մենք բացառում ենք միջանցքային տրամաբանությունը»:

Փաշինյանը նաեւ հավելեց. «Մենք արդյոք արձանագրում ենք, որ Նախիջեւան-Ադրբեջան կապն ունի որոշ առանձնահատկություններ, որը չունի, ասենք, Ղազախստան-Հունաստան կապը: Այո, իհարկե, ակնհայտ է, որ կա այդպիսի բան: Մենք պատրաստ ենք դա հաշվի առնել, նկատի ունենալ, բայց առանց նսեմացնելու, կասկածի տակ դնելու մեր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, սահմանների անխախտելիությունը եւ իրավազորությունը:

Մենք կարող ենք լրացուցիչ մեխանիզմներ նույնպես ունենալ: Գիտեք, որ ԱԱԺ-ում ստեղծվել է հատուկ ստորաբաժանում, որի խնդիրներից է նաեւ այդ հարցի լուծումը:

Մեզ համար կարեւոր է, որ ինչպես Ադրբեջանի քաղաքացիները Հայաստանով անցնելիս իրենց զգան անվտանգ ու ապահով, նույնկերչպ էր ՀՀ քաղաքացիները Ադրբեջանի տարածքով անցնելիս զգան ապահով ու անվտանգ»,-ասաց նա:

  • Կիսվել: