Ինչ հայտարարություն են համաձայնեցրել ՀՀ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարները
Քիչ առաջ ավարտվել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև եռակողմ բանակցությունները:
կողմերը համատեղ հայտարարություն են ընդունել, մաասնավորապես՝
Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են զերծ մնալ ուժի կիրառումից և դրա կիրառման սպառնալիքից,
Ռուսաստանը կաջակցի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման նախապատրաստմանը,
Հայաստանը և Ադրբեջանը պայմանավորվել են քննարկել բոլոր խնդիրները՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և Ալմա-Աթայի 1991թ.,
Ռուսաստանի Դաշնությունը, Ադրբեջանը և Հայաստանը հավելյալ ջանքեր կգործադրեն մնացած հումանիտար խնդիրների լուծման համար։


