Ինչ է սպասվում այսօր ԱԺ-ում. կառավարությունը արտահերթ նիստ է անում
յսօր Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Ազգային ժողովում արտահերթ նիստ կգումարվի։
Armlur.am-ի տեղեկություններով՝ նիստի օրակարգում ընդգրկված են երկու հարց, որոնք վերաբերում են միջազգային համաձայնագրերի վավերացմանը։ Երկու նախագծերի հեղինակն էլ ՀՀ կառավարությունն է։
Մասնավորապես, խորհրդարանը կքննարկի Հայաստանի Հանրապետության կառավարության և Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության միջև կնքված համաձայնագիրը, որը վերաբերում է միջազգային մի շարք համաժողովների անցկացմանը։ Խոսքը Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի 17-րդ հանդիպման, Կարթագենյան արձանագրության կողմերի հանդիպման 20-րդ հանդիպման և Նագոյայի արձանագրության կողմերի հանդիպման 6-րդ հանդիպման անցկացման մասին է։
Օրակարգի մյուս հարցը վերաբերում է Հայաստանի բնակարանային ապահովման և հիփոթեքային շուկայի զարգացման ծրագրին։ ԱԺ-ն կքննարկի Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև կնքված ֆինանսական համաձայնագիրը վավերացնելու հարցը։
Այսպիսով, հոկտեմբերի 12-ի արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված երկու հարցերն էլ վերաբերում են միջազգային համաձայնագրերի վավերացմանը։
Մեր տեղեկություններով՝ արտահերթ նիստով նախատեսվող երկու նախագծերն առնչվում են համաժողովի կազմակերպման հետ կապված հարցերին։
Իշխանությունը ցանկանում է հնարավորինս արագ ապահովել անհրաժեշտ իրավական կարգավորումների ընդունումը։
Հատկանշական է, որ COP17-ի նախապատրաստական աշխատանքներն արդեն իսկ ուղեկցվել են պետական որոշումներով և համապատասխան կազմակերպչական գործընթացներով։ Մասնավորապես, կառավարությունն ավելի վաղ որոշում է ընդունել համաժողովի անցկացման համար «Մերիդիան» էքսպո կենտրոնի կառուցման նպատակով «Մերիդիան Հոլդինգ» ՓԲԸ-ին պետական բյուջեից բյուջետային վարկ տրամադրելու մասին։
Թե կոնկրետ ինչ կարգավորումներ են նախատեսում այսօր արտահերթ նիստում քննարկվելիք երկու նախագծերը, և ինչ հիմնավորումներով է կառավարությունը շտապեցնում դրանց ընդունումը, կերևա առաջիկա օրերին»։



