հինգշաբթի, օգոստոս 20
20 / 8 / 2026
Ինչ է ակնկալում Հայաստանը Ռուսաստանից. ներկայացնում է Ալեն Սիմոնյանը

Ինչ է ակնկալում Հայաստանը Ռուսաստանից. ներկայացնում է Ալեն Սիմոնյանը

Հայաստանի իշխանություններն ակնկալում են Ռուսաստանի Դաշնության կողմից ավելի լայն ներգրավվածություն տարածաշրջանային գործընթացներին: Այս մասին այսօր Արցախի պատվիրակության հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Ռուսաստանի Դաշնությունում իմ բոլոր հանդիպումները եղել են իրավիճակը ներկայացնելու և արձագանք ակնկալելու նպատակով: Ես ավելի շատ սպասել եմ, որ մենք հասկանանք, թե ինչ է կատարվում մեր տարծաշրջանում, և արդյոք Ռուսաստանի Դաշնությունը կատարվելիքը ճի՞շտ է ընկալում և պատրաստվո՞ւմ է գործողություններ անել: Արցախի մասին ևս խոսակցություն եղել է, բայց՝ ընդհանուր տարածաշրջանային կոնտեքստից ելնելով: Ռուսաստանն ասում է, որ կակտիվանան: Թե երբ, կտեսնենք՛՛:

Սիմոնյանը նշեց, որ ռուս գործընկերները հաճախ կենտրոնանում են իր տված հարցազրույցներում հնչեցված քննադատությունների վրա. ՛՛Բայց ես իմ ասածի պատասխաններն ունեմ և պատասխանները նույնպես ներկայացրել եմ: Մենք սպասում ենք և ակնկալում ենք Ռուսաստանի Դաշնության կողմից ավելի լայն ներգրավվածություն այս գործընթացին՛՛:

ԱԺ նախագաը խոսեց նաև Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարության մասին՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ՀԱՊԿ դիտորդներ տեղակայելու վերաբերյալ: Նրա խոսքով՝ Հայաստանը դեմ չէ սահմանի երկայնքով ՀԱՊԿ դիտորդների տեղակայմանը:

՛՛Ռուսաստանի բոլոր ֆորմատներին համաձայնություն տվել ենք, Ադրբեջանն է, օրինակ, որ Ռուսաստանի խաղաղապահների մանդատը մինչ օրս չի ստորագրել: Եկեք դա չմոռանանք: Ո՞րն է այդ դեպքում ռուս գործընկերների արձագանքը՛՛,-ասաց ՀՀ ԱԺ նախագահը:

  • Կիսվել: