հինգշաբթի, մայիս 8
8 / 5 / 2025
Իմ մեքենան 5 անգամ թալանել են, արդեն ամաչում եմ հաղորդում տալ. Դանիելյան

Իմ մեքենան 5 անգամ թալանել են, արդեն ամաչում եմ հաղորդում տալ. Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, դատախազության տարեկան հաղորդմանն անդրադառնալիս, խոսել է գողության թվերի մասին։ Նրա խոսքով՝ եթե նվազման տեմպեր էլ կան, պատճառը նաև այն է, որ չեն վստահում իրավապահ համակարգին․

«Իմ մեքենան 5 անգամ թալանել են, 3 անգամ հաղորդում եմ ներկայացրել հանցագործության մասին, 4-րդ անգամ ասի՝ հո մարդ, բան չի՞ տեսել, վարորդիս ասի՝ գնա, այդ հարցերը լուծիր, արդեն ամաչում եմ հաղորդում տամ»,- նշեց պատգամավորը՝ հիշեցնելով, որ երբ իր մեքենան հրկիզելու փորձ էին արել, ինքն անձամբ էր գնացել, տեսախցիկները գտել, տրամադրել իրավապահներին, բայց չկարողացան բացահայտել։ 

Նա խոսել է նաև արցախցիներին թիրախավորելու մասին՝ նշելով, որ դա լրջագույն խնդիր է։ 

  • Կիսվել: