Իլոն Մասկի հետ շփվելու առիթ նույնպես ունեցա. Փաշինյան
Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման արարողության ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շփվել է նաև Իլոն Մասկի հետ:
Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում՝ հրապարակելով լուսանկար և նշելով. ՛՛Իլոն Մասկի հետ շփվելու առիթ նույնպես ունեցա՛՛:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ դեկտեմբերի 7-ին Փարիզում ներկա է գտնվել Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությանը:
Աստվածամոր տաճարի վերաբացման արարողության շրջանակում վարչապետը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: