շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Ի՞նչ է նշանակում ճամբար փոխել, ես երբեք իմ ուխտը չեմ դրժր. Սյունյաց թեմի առաջնորդ

Ի՞նչ է նշանակում ճամբար փոխել, ես երբեք իմ ուխտը չեմ դրժր. Սյունյաց թեմի առաջնորդ

Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանի մասնակցությամբ հարցաքննությունն ավարտվեց։

Քննչական կոմիտեի շենքի դիմաց հավաքված լրագրողների հետ զրույցում Մակար Սրբազանն ասաց, որ մանրամասներ չի կարող հայտնել, քանի որ դրանք նախաքննական գաղտնիք են համարվում։

Լրագրողների հարցին՝ հնարավո՞ր է՝ իր ճամբարը փոխի, Սրբազանը պատասխանեց. «Ի՞նչ է նշանակում՝ ճամբար փոխել, ես երբեք իմ ուխտը չեմ դրժելու անգամ մահվան գնով։ Մենք ուխտը կնքել ենք Աստծու եւ Սուրբ Էջմիածնի հետ»։

Նշենք, որ այսօր վաղ առավոտից ծանուցումներ են ուղարկվում Գերագույն հոգեւոր խորհրդի անդամներին՝ մեղադրյալի կարգավիճակով Քննչական կոմիտե ներկայանալու համար:

Ավելի վաղ հայտնել էինք, որ, ըստ փաստաբան Արմինե Ֆանյանի, եպիսկոպոսներին մեղադրյալի կարգավիճակով ՔԿ են կանչել, որ Ավստրիայի ժողովը տապալեն

 

  • Կիսվել: