ուրբաթ, հուլիս 24
24 / 7 / 2026
Հունիսի 21-ին Ալմաթիում տեղի կունենա ՀԱՊԿ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը

Հունիսի 21-ին Ալմաթիում տեղի կունենա ՀԱՊԿ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների արտգործնախարարները հունիսի 21-ին հանդիպում կունենան Ալմաթիում։ Այս մասին հայտնում է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

«2024 թվականի հունիսի 21-ին Ալմաթիում տեղի կունենա ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը, որը կղեկավարի Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ-արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրթլեուն։ Նախատեսվում է քննարկել ս.թ միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերը, ինչպես նաև ՀԱՊԿ-ում նախագահության ընթացքում Ղազախստանի առաջնահերթությունների իրականացմանն ուղղված միջոցառումների կատարման առաջընթացը»,- ասված է տեքստում։

Ակնկալվում է, որ նիստից հետո կստորագրվեն կազմակերպության գործունեության հետագա բարելավմանն ուղղված փաստաթղթեր, կընդունվեն մի շարք քաղաքական հայտարարություններ։

 

Ներկա պահին տեղեկություններ չկան այն մասին, թե արդյոք հայկական կողմը կմասնակցի հանդիպմանը։

  • Կիսվել: