չորեքշաբթի, օգոստոս 19
19 / 8 / 2026
Հստակ քաղաքական մոտեցում չկա, որ պետք է ՀԱՊԿ-ից դուրս գալ. Խաչատուր Սուքիասյան

Հստակ քաղաքական մոտեցում չկա, որ պետք է ՀԱՊԿ-ից դուրս գալ. Խաչատուր Սուքիասյան

Հստակ քաղաքական մոտեցում չկա, որ պետք է ՀԱՊԿ-ից դուրս գալ: Այս մասին այսօր` հոկտեմբերի 29-ին, ՔՊ-ի համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:

«Այն պաշտոնյաները, որոնք դրա մասին խոսել են, ոչ մեկը չի ասել, որ պետք է ՀԱՊԿ-ից դուրս գալ»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե կա տեսակետ, թե Հայաստանը փոխում է իր քաղաքական վեկտորը, ՔՊ-ական պատգամավորն ասաց. «Քաղաքական հարթակում ՀՀ-ում ժամանակն է, որ մենք առաջնորդվենք ՀՀ շահերով, ոչ թե փոքր, նեղ, կուսակցական շահերից: Այդ մտքերը ոչ մի հիմք չունեն: Դա արվում է, որպեսզի այս կամ այն երկրի հետ Հայաստանի իշխանություններին որոշակի սրման տանեն: Խնդրում եմ՝ հարգեք Հայաստանի եւ իր քաղաքացիների շահերը»:

  • Կիսվել: