հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Հստակ կերպով գնացել են ուղերձ հղեն Ադրբեջանին, ասեն` տե՛ս, ասածներդ սրբորեն կատարել ենք. Բագրատ Սրբազանը՝ իշխանությունների մասին

Հստակ կերպով գնացել են ուղերձ հղեն Ադրբեջանին, ասեն` տե՛ս, ասածներդ սրբորեն կատարել ենք. Բագրատ Սրբազանը՝ իշխանությունների մասին

Դուք ստրուկի պես կատարել եք էն թելադրանքը, ինչ ասել է հակառակորդը, դուք ստրուկի, ճորտի պես արել եք այն, ինչ ասել է թշնամին, ու գնացել, ստրուկի, ճորտի արածով հպարտացել եք: Այս մասին Արագածոտնի մարզում լրագրողների հետ զրույցում, խոսելով իշխանությունների՝ սահման այցելած ներկայացուցիչների վերաբերյալ, ասաց ՛՛Տավուշը հանուն հայրենիքի՛՛ շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը:

՛՛Եթե այդքան ճշմարիտ էին, ինչու՞ մարդկանց չեն հանդիպել, որոնց կյանքն ուղղակիորեն կապված է այդ գծի հետ, հենցա այդ փշալարի հետ, մարդկանց ինչու՞ չեն հանդիպել, մարդկանց ողբերգություններն ինչու՞ չեն ապրել, ինչո՞ւ: Էն խեղճուկրակ Ցականյանին էլ տարել էին, որ ինչ անեն: Երեք իմաստով էս մարդիկ չարիք արարող են. առաջինը, որ սուտ են ասել, որ ունեն փշալար, երկրորդը, որ ճորտության, ստրկության զգացումը դարձրին ուրախության առիթ: Այսինքն՝ մարդիկ հստակ կերպով գնացել են ուղերձ հղեն Ադրբեջանին, ասեն` տե՛ս, մենք ինչ հավատարիմ ենք քեզ, ասածներդ սրբորեն կատարել ենք: Եւ երրորդը` մարդկանց ինչու՞ չեք հանդիպել, մարդիկ են, չէ, ապրում, կենդանիներ չեն ապրում, սրանց համար մարդը ոչ մի բան է: Եթե մարդիկ իրենց համար արժեք ունենային,տղերքի մարմինները տոպրակներով ինչ-որ տեղերում թափված չէին լինի՛՛,-ասաց նա:

Բագրատ Սրբազանը նորից հիշեցրեց, որ իրենց պայքարը չարի եւ բարու մասին է, չարիքը հեռացնելու մասին:

  • Կիսվել: