երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Ամոթ եմ համարում գրիչի մակարդակի կամ ԱԺ փոխնախագահի մակարդակով արտաբերած այս ցածրակարգ մոտեցումները․ Մինասյան

Ամոթ եմ համարում գրիչի մակարդակի կամ ԱԺ փոխնախագահի մակարդակով արտաբերած այս ցածրակարգ մոտեցումները․ Մինասյան

Ամոթ եմ համարում գրիչի մակարդակի կամ ԱԺ փոխնախագահի մակարդակով արտաբերած այս ցածրակարգ մոտեցումները: Անդրադառնալով գրիչի հայտնի պատմությանն ու ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մասին հայտարարությանը, այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը։

Մինասյանը հավելեց․

«Հիմնավորում էլ չեն, չգիտեմ՝ ինչ են: Այս մակարդակի զրույցները պատիվ չեն բերում երկրի կառավարման համակարգում ներգրավված մարդկանց: Բայց այն, որ գործող քաղաքական իշխանությունը՝ թե՛ գործադիր, թե՛ օրենսդիր մակարդակներում, և նաև իրավապահ մարմինների միջոցով ակնհայտորեն, անթաքույց հարձակում է գործել դատական իշխանության նկատմամբ, վաղուց է հայտնի»:

Ըստ նրա՝ եթե ՍԴ-ն չի կիսում քաղաքական իշխանության տեսակետերը, պարզ է, որ այն համարվելու է հակառակորդ:

«Սահմանադրական դատարանն օժտված է իր վերջնական խոսքն ասելու տարածքային ամբողջականությանը վերաբերող հարցերի շուրջ, ինչպես նաև այն միջազգային փաստաթղթերի մասով, որոնք վերաբերում են տարածքային ամբողջականությանը, ֆինանսական պարտավորություններին և այնպիսի գործընթացներին, որոնք երկրի պետական կառավարման համակարգում էական դերակատարություն են ունենում:  Իշխանությունը տեսնելու է մի ինստիտուտի, որը կարող է ցանկացած պահի վայ մտադրություններին ասել ոչ: Տրամաբանական է, որ թե Արցախին վերաբերող բանակցություններին, թե երկրի ներքին կյանքում ՍԴ-ի խոսքը պետք է լինի կարևոր»,-ասաց Մինասյանը:

Ավելի վաղ Մինասյանը, անդրադառնալով ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի դեմ ներկայացված հայցադիմումին, նշել է, որ պատվի եւ բարի համբավի պաշտպանության այդ մեխանիզմով նրանք ուզում են երկրում ձեւավորել նախադեպ։ 

 

 

  • Կիսվել: