«Հրապարակ». Ստամբուլյան կոնվենցիայի լոբբինգով զբաղվող ԵԽ պատվիրակությունը կժամանի Հայաստան
«Հրապարակը» գրում է.
«Մենք արդեն գրել ենք, որ ուրբաթ օրը՝ նոյեմբերի 1-ին, Հայաստանում Ստամբուլյան կոնվենցիայի լոբբինգով զբաղվող Եվրոպայի խորհրդի անդամներից բաղկացած պատվիրակություն է ժամանելու Հայաստան:
ԱԺ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ պատվիրակության անդամները նույն օրը ժամը 13։00-ին հանդիպում են ունենալու ԱԺ մարդու իրավունքների, պետաիրավական հարցերի և արտաքին հարաբերությունների հանձնաժողովների անդամների հետ, քննարկելու են Ստամբուլյան կոնվենցիան Հայաստանում վավերացնելու ժամկետները:
Մեր աղբյուրներն ասում են, որ եվրոպացի պաշտոնյաները ներկայացնելու են հայ հասարակության շրջանում կոնվենցիայի նկատմամբ առկա բացասական վերաբերմունքը չեզոքացնելու տարբերակները և նպատակ ունեն արագացնել կոնվենցիայի վավերացումը: Այս հարցը, ի դեպ, քննարկվել է նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի և Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի՝ երեկ կայացած հանդիպման ընթացքում:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: