կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
«Հրապարակ». «Իմ քայլում» սքրին շոթերով իրենց խոսակցության «չաթից» կբացահայտեն, թե ով է «դավաճանը»

«Հրապարակ». «Իմ քայլում» սքրին շոթերով իրենց խոսակցության «չաթից» կբացահայտեն, թե ով է «դավաճանը»

«Հրապարակը» գրում է.

««Իմ քայլին» հանգիստ չի տալիս ինֆորմացիայի «արտահոսքի» թեման։ Հատ-հատ աշխատում էին լրագրողների վրա, գայթակղիչ առաջարկներ էին անում, որ իմանան, թե իրենցից ով է ինֆորմացիա տալիս, սակայն արդյունքը զրո է։

«Իմ քայլում» որոշվել է փոխել հաղորդակցման հարթակը, անցնել Տելեգրամի, որը, ըստ իշխանականների, ավելի ապահով է։ Նրանց թվում է, թե արտահոսքը կազմակերպվել է «սքրին շոթերով»՝ իրենց խոսակցության «չաթից», և Տելեգրամը կբացահայտի, թե ով է «դավաճանը»։

Ի դեպ, հույժ կարևոր ինֆորմացիան այժմ քննարկում են նեղ կազմով՝ Մակունց, Սիմիդյան, Ռուբեն Ռուբինյան, ևս մի քանի հոգի»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

 

  • Կիսվել: