հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
 «Հրապարակ». Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու համար ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակները կընդհատեն գործուղումը

«Հրապարակ». Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու համար ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակները կընդհատեն գործուղումը

Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցի քվեարկության պատճառով ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակները ստիպված են լինելու գործուղումն ընդհատել ու վերադառնալ, որ քվեարկության օրն ԱԺ-ում լինեն, գրում է« Հրապարակ» թերթը։

Կիրակի օրը՝ սեպտեմբերի 29-ին, ԵԽԽՎ աշնանային նստաշրջանին մեկնած պատվիրակները պետք է վերադառնային շաբաթ օրը, քանի որ, որպես կանոն, մեր պատվիրակությունը միշտ այդ գրաֆիկով է մեկնում։ ԱԺ կայքում էլ է նշված՝ «սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 5-ը ներառյալ Ստրասբուրգ  կգործուղվեն»։ 

ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլիթ Մինասյանը հաստատեց լուրը․ «Պատվիրակության անդամները Հայաստան են վերադառնալու հոկտեմբերի 3-ին»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: