Հրադադարը մտավ ուժի մեջ, ի՞նչ են մտածում «պատերազմից հինգ է պակաս» ասող մեր ընդդիմադիր գործընկերները. Թունյան
Իրանի և Իսրայելի միջև հրադադարը մտավ ուժի մեջ: Հրթիռակոծությունները դադարել են, երկրները բացում են իրենց օդային տարածքները: Այս մասին իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Հետաքրքիր է՝ ի՞նչ են մտածում մի քանի օր առաջ «պատերազմից հինգ է պակաս» ասող մեր ընդդիմադիր գործընկերները և աշխարհաքաղաքական դարակազմիկ վերլուծություններ ու ապոկալիպտիկ կանխատեսումներ անող փորձագետները:
Հուսանք, որ տարածաշրջանում կհաստատվի երկարաժամկետ խաղաղություն, և երկրները հակամարտելու փոխարեն կսկսեն համագործակցել միմյանց հետ:
Սա, ի դեպ, ռոմանտիկայի ժանրից չէ»: