երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Հովհաննես սարկավագ Ներսեսյանը միանում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման նախաձեռնությանը

Հովհաննես սարկավագ Ներսեսյանը միանում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման նախաձեռնությանը

Հովհաննես սարկավագ Ներսեսյանը ողջունում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման գործընթացը: Այս մասին տեղեկանում ենք Հայ Առաքելական Եկեղեցու բարենորոգման Ֆեյսբուքի էջից: 

«Ես՝ Հովհաննես սարկավագ Ներսեսյանս, ողջունում եմ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման գործընթացը և որդիական խոնարհությամբ միանում եմ առաջնորդիս՝ Արարատյան Հայրապետական Թեմիս Առաջնորդական Փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ սրբազան արքեպիսկոպոսի և մյուս արքեպիսկոպոս-եպիսկոպոսների կողմից ընդունված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման նախաձեռնությանը»,- ասվում է  Հովհաննես սարկավագ Ներսեսյանի հայտարարության մեջ:

Հիշեցնենք՝ օրեր առաջ վարչապետը հայտարարել էր, որ ձևավորվում է համակարգող խորհուրդ, որին վերապահվում են  Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման կազմակերպչական գործառույթներ: Դրա կազմը կարող է ընդլայնվել համակարգող խորհրդի միաձայնությամբ: 

Պետության ղեկավարը ժողովրդին և հոգևորականներին կոչ է արել միանալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման օրակարգին:

 

  • Կիսվել: