Հորմուզի նեղուցով անցումը կդառնա վճարովի
Իրանի խորհրդարանի նոր օրենքի համաձայն՝ Հորմուզի նեղուցով նավերի անցումը կդառնա վճարովի։ Այս մասին հայտարարել է Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ալաէդդին Բորուջերդին։
«Մենք լիովին վերահսկում ենք Հորմուզի նեղուցը։ Շուտով, Մեջլիսի կողմից օրինագծի ընդունմամբ, այս ջրային ուղու վրա կգերիշխի նոր համակարգը։ Անվտանգության ապահովումը և նավերին ծառայությունների մատուցումն իրականացվելու է օրինագծով նախատեսված վճարների [նեղուցով անցնելու համար] միջոցով», - նրա խոսքերն է մեջբերում SNN հեռուստաալիքը։
Մարտի 26-ին Իրանի խորհրդարանի բարեկարգման հանձնաժողովի ղեկավար Մոհամմադ Ռեզա Ռեզայի Քուչին հայտնել էր, որ երկրի խորհրդարանը օրենք կընդունի՝ Հորմուզի նեղուցով նավերի անցման համար վճար գանձելու մասին։



