երկուշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2025
Հորդորում եմ  զերծ մնալ մեր համաքաղաքացու հասցեին հնչող վիրավորական արտահայտություններից․ Էջմիածնի քաղաքապետ

Հորդորում եմ զերծ մնալ մեր համաքաղաքացու հասցեին հնչող վիրավորական արտահայտություններից․ Էջմիածնի քաղաքապետ

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը հեռախոսազրույց է ունեցել  ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ, որի ընթացքում իր  մտահոգությունն է հայտնել  համաքաղաքացի կնոջ հասցեին համացանցում հնչող վիրավորանքների ու անպարկեշտ արտահայտությունների կապակցությամբ: 

«Պարոն Թաթոյանի հետ համակարծիք էինք, որ անթույլատրելի և խիստ դատապարտելի են կնոջ անձնական կյանքի անձեռնմխելիության, պատվի ու արժանապատվության կոպտագույն խախտումները: Մարդու իրավունքների պաշտպանը խոստացավ ուշադրության կենտրոնում պահել ինչպես բարձրաձայնված խնդիրը, այդպես էլ հեռախոսազրույցի ընթացքում քննարկված մի քանի հարցեր:

Հարգելի՛ հետևորդներ, խնդրում, հորդորում և պահանջում եմ զերծ մնալ մեր համաքաղաքացու հասցեին հնչող վիրավորական արտահայտություններից, ինչպես նաև վերջինիս լուսանկարները տարածելուց. դա դատապարտելի է ինչպես բարոյական, այնպես էլ իրավական տեսանկյունից։

Հ.Գ. Հայտնում եմ, որ կջնջվեն նաև այս գրառման տակ արվող ոչ կոռեկտ արտահայտությունները»,-նշել է նա:

  • Կիսվել: