հինգշաբթի, օգոստոս 20
20 / 8 / 2026
Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը հարձակում էր Հայաստանի ինքնիշխանության և անկախության դեմ. Փաշինյան

Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը հարձակում էր Հայաստանի ինքնիշխանության և անկախության դեմ. Փաշինյան

Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը հարձակում էր Հայաստանի Հանրապետության, նրա ինքնիշխանության և անկախության, ժողովրդի կողմից ընտրված իշխանության դեմ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27-ին, կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Վերհիշելով 1999 թվականի հոկյտեմբերի 27-ին զոհվածներին՝ Կարեն Դեմիրճյանին, Վազգեն Սարգսյանին, Յուրի Բախշյանին, Ռուբեն Միրոյանին, Լեոնարդ Պետրոսյանին Արմենակ Արմենակյանին, Հենրիկ Աբրահամյանին, Միքայել Քոթանյանանին՝ Փաշինյանը խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել ահաբեկչության զոհերի հիշատակը:

  • Կիսվել: