հինգշաբթի, հունիս 12
12 / 6 / 2025
Հոգևորականներին կարելի է ամեն ինչին խառնվեն, իրենց թույլատրելի է, երկրի վարչապետին թույլատրելի չէ՞, 100% կողմ եմ Փաշինյանի քաղաքականությանը. Վահե Ղալումյան

Հոգևորականներին կարելի է ամեն ինչին խառնվեն, իրենց թույլատրելի է, երկրի վարչապետին թույլատրելի չէ՞, 100% կողմ եմ Փաշինյանի քաղաքականությանը. Վահե Ղալումյան

Վարչապետի հայտարարությունները եկեղեցու դեմ չեն ուղղված, կոնկրետ վարչապետի կողմից հնչել է հարցադրում, որին տևական ժամանակ պատասխան չի եղել։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը՝ պատասխանելով հարցին՝ Նիկոլ Փաշինյանը մտադիր է, այսպես ասած, հեռացնել կաթողիկոսին, ինչպես ինքն է ասում՝ ազատել Վեհարանը ու այդ նպատակով հոգևոր խորհուրդ է ձևավորել, Ձեր տեսակետը ո՞րն է։ 

Նրա խոսքով, Փաշինյանի սկսածը Վեհափառի դեմ էլ չի ուղղված, այլ ուղղված է այն մարդու դեմ, ով խախտել է կուսակրոնության ուխտը:

Դիտարկմանը՝ Եկեղեցու դեմ է, ու բառամթերքը նրա, ինչպե՞ս է եկեղեցու հոգևորականների մասին խոսում, նա ասաց. «Ժողովո՛ւրդ ջան, այդ եկեղեցու հոգևորականները, որ իրենց թույլ են տալիս ամեն ինչում խառնվեն, դա թույլատրելի է, երկրի վարչապետին թույլատրելի չի՞, դուք ո՞նց եք կարծում։ Թող այդ եկեղեցականները մտածեն, որ ՀՀ ժողովրդի մեծ մասն աղոթում և մոմ է վառում այն եկեղեցիներում, որտեղ սպասավոր չկա, թող դրա մասին մտածեն»,- ասաց նա:

Ճշտող հարցին՝ այսինքն, ողջունո՞ւմ է Նիկոլ Փաշինյանի սկսած այս ամբողջ գործընթացը, Ղալումյանը պատասխանեց. «Ուրեմն, մեր երկրի վարչապետի քաղաքականությանն ամբողջությամբ կողմ եմ, 100%-ով»։

Ղալումյանն անպատասխան թողեց հարցը՝ արդյոք կմիանա այդ նախաձեռնող խմբին, որը պետք է հեռացնի Վեհափառին Վեհարանից:

  • Կիսվել: