Հիմա Ադրբեջանը պիտի որոշի․ մաքսիմալիստ պահանջներ պիտի ունենա՞, թե հիմա խաղաղությունը պիտի շահի․ Գարո Փալյան
Հիմա Ադրբեջանը պիտի որոշի․ մաքսիմալիստ պահանջներ պիտի ունենա՞, թե հիմա խաղաղությունը պիտի շահի։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Քարնեգի հիմնադրամի փորձագետ Գարո Փայլանը։
«Սա Հայաստանի Սահմանադրությունը պետք է լինի, որովհետև Հայաստանի ժողովուրդը պիտի որոշի ինչպիսի ապագա կուզի՝ ապագա կոնֆլիկտի մեջ, թե ոչ։ 30 տարի առաջ Հայաստանը հաղթեց կռիվը, բայց խաղաղություն չեղավ, որովհետև պայամանգիր չկարողացանք ստորագրել Ադրբեջանի հետ, որպեսզի երբ որ Հայաստանն ավելի քարտեր ուներ կարողանար ապահովել Արցախի ինքնավարությունը կամ ուրիշ տեսակ իրավունքները Արցախի համար, բայց պարտվեցինք 2020 թվականի պատերազմը, ինչո՞ւ, որովհետև 30 տարի սպասեցինք և այս խնդիրը չկարողացանք լուծել։
Հիմա Ադրբեջանը պիտի որոշի․ մաքսիմալիստ պահանջներ պիտի ունենա՞, թե հիմա խաղաղությունը պիտի շահի։ Մենք չկարողացանք խաղաղությունը շահել, բայց հիմա Ադրբեջանը հնարավորություն ունի, որպեսզի խաղաղությունը շահի և Հայաստանը այդպիսի հնարավորություն ունի»,- ասել է Փալյանը։



