ՀՀ վարչապետի հայտարարություններն ափսոսանք են առաջացնում․ Հաջիզադե
Ադրբեջանն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ասուլիսի ժամանակ հնչեցրած հայտարարություններին:
՛՛Հայաստանի վարչապետի հայտարարությունները, որոնք հակասում են կարգավորմանը, ափսոսանք են առաջացնում՛՛,-հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն:
Նա հավելել է. ՛՛Ադրբեջանի սահմանադրական ակտում ՀՀ նկատմամբ տարածքային պահանջներ ներկայացնելու մասին պնդումներն իրականության չեն համապատասխանում։ Անընդունելի են Ադրբեջանի և ՀՀ Սահմանադրության միջև զուգահեռներն ու հավասարություն ստեղծելու փորձը՛՛։
Հաջիզադեն նաև հայտարարել է, որ Իտալիայի հետ զենքի գործարքների մասին Փաշինյանի պնդումները չեն համապատասխանում իրականությանը։
Ավելի վաղ մամուլի ասուլիսում Հայաստանի վարչապետը թվարկել էր մոտ մեկ տասնյակ երկրներ, որոնցից Բաքուն զենք է գնում, այդ թվում՝ Իտալիան։


