կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին մեկ անգամ ևս հիշեցրել են Բաքվի բանտերում առնվազն 23 մեր հայրենակիցների առկայության մասին. Թանդիլյան

ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին մեկ անգամ ևս հիշեցրել են Բաքվի բանտերում առնվազն 23 մեր հայրենակիցների առկայության մասին. Թանդիլյան

Նամակներ եմ գրել Հայաստանի Հանրապետությում հավատարմագրված դեսպաններին՝ մեկ անգամ ևս հիշեցնելով Բաքվի բանտերում առնվազն 23 մեր հայրենակիցների առկայության մասին։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը:

«Մինչ աշխարհը հավաքվում է գլոբալ հրատապ մարտահրավերներին դիմակայելու համար, Ադրբեջանը շարունակում է անտեսել մարդու հիմնարար իրավունքները և մարդասիրական սկզբունքները:

Հորդորել եմ դեսպաններին՝ իրենց երկրների կողմից գործադրել դիվանագիտական ազդեցությունը՝ այս անարդարացիորեն կալանավորված մարդկանց անհապաղ և անվերապահ ազատ արձակման համար»,-նշել է նա:

 

  • Կիսվել: