շաբաթ, հուլիս 25
25 / 7 / 2026
ՀՀ տարածքային ամբողջականությունը 29 հազար 743 քառ կմ-ով չենք ընդունում. Պետրոսյան (տեսանյութ)

ՀՀ տարածքային ամբողջականությունը 29 հազար 743 քառ կմ-ով չենք ընդունում. Պետրոսյան (տեսանյութ)

ՀՀ տարածքային ամբողջականությունը 29 հազար 743 քառ կմ-ով չենք ընդունում։ Այս մասին,  այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասաց «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդներից Սուրեն Պետրոսյանը:

Հաղորդավար Պետորս Ղազարյանի հարցին, թե ընդունու՞մ է արդյոք դելիմիտացիան և դեմարկացիան, թե՞ ոչ, նա դրական պատասխան տվեց

Ինչ վերաբերում է Հայաստանի՝ 29 հազար 743 քկմ տարածքն ընդունելուն, Պետրոսյանը նշեց. «Ձեր նշած թիվը չենք ընդունում, որովհետև այդ ամենը խեղաթյուրում է ողջ սահմանագծման և սահմանազատման գործընթացը։ Այդ թիվը չենք ընդունում։ Մենք 29 հազար 800 ենք ընդունում»,-նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: