հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
ՀՀ Սահմանադրությունը մեր ներքին հարցն է. Փաշինյան

ՀՀ Սահմանադրությունը մեր ներքին հարցն է. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրված ասուլիսին անդրադարձել է ՀՀ Սահմանդրության հնարավոր փոփոխությանը:

«Ինձ համար կարևոր է, որ Սահմանադրությունը լինի քաղաքացիների միջև պայմանավորվածության, պետության բնույթի ու էության մասին: Դա է սկզբունքային հայեցակարգը: Սահմանադրությունը ազատ ու արդար քվեարկությամբ պետք է ընդունված լինի քաղաքացիների կողմից: Այս երկուսն է, որ հստակ որոշում է: Մնացածը բազմաշերտ պրոցես է, մենք այդ բոլորը քննարկելու արդյունքում պետք է կայացնենք որևէ որոշում: Մենք ՀՀ Սահմանադրության հարցը համարում ենք մեր ներքին հարցը և դա ներքին օրակարգի մաս է»,-նշել է նա:

Տեսանյութը՝ այստեղ:

 

  • Կիսվել: